Արցախից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի իրավունքի իրացման ընթացակարգերը կհստակեցվեն:Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշել է, որ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված փախստական ճանաչված անձը, որի կենսաթոշակի գործն առկա է ԼՂ կենսաթոշակային բազայում, կենսաթոշակ նշանակելու համար կարող է մինչեւ 2024 թվականի հունիսի 1-ը ներկայացնել առցանց դիմում։ Դիմումի որեւէ փաստաթուղթ կցելու կարիք չի լինելու։«Եթե ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականին ԼՂ-ում կենսաթոշակ չի նշանակվել, ապա օրենքով կենսաթոշակ նշանակելու համար սահմանված եռամսյա կամ վեցամսյա ժամկետները կկիրառվեն 2023 թ. դեկտեմբերի 11-ից, իսկ կենսաթոշակը կնշանակվի իրավունք ձեռք բերելու օրվանից, բայց ոչ շուտ 2023 թ. հոկտեմբերի 1-ից: ԼՂ-ում սոցիալական կենսաթոշակ ստացող անձանց ՀՀ-ում կնշանակվի ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ՝ «Պետական նպաստների մասին» օրենքի համաձայն»,- ասել է նախարարը:Կառավարության որոշումներով սահմանվել է նաեւ Արցախից բռնի տեղահանված անձանց մայրության նպաստ վճարելու կարգի առանձնահատկությունը, հստակեցվել են փախստական ճանաչված անձանց ծննդյան միանվագ նպաստ, խնամքի նպաստ նշանակելու եւ վճարելու հետ կապված հարաբերությունները։ Tweet Դիտում՝ 2048