Yandex Go-ն ամփոփում է «Առատաձեռն նոյեմբեր» ակցիայի արդյունքները, որի նպատակն է աջակցել Հայաստանի բարեգործական կազմակերպություններին՝ «VIVA», «Շտապիր դեպի բարին», «Ժպիտների քաղաք» եւ «Հայ մայրեր»։Ակցիային կարող էր մասնակցել Yandex Go հավելվածով մեքենա պատվիրող ցանկացած օգտատեր։ Բավական էր նոյեմբեր ամսվա ուրբաթ օրերին ցանկացած ժամի գոնե մեկ ուղեւորություն կատարել Հայաստանի ցանկացած քաղաքում: Որքան երկար երթուղի եւ շատ ուղեւորություն, այնքան մեծ ներդրում. հաշվի են առնվել ինչպես օգտատերերի սեփական ուղեւորությունները, այնպես էլ ընկերների, ծանոթների եւ բարեկամների համար պատվիրված ուղեւորությունները։ Ակցիայի շրջանակում ուղեւորությունների յուրաքանչյուր 10 կմ-ի համար ծառայությունն իր հաշվից 5 դրամ է նվիրաբերել: Ակցիայի չորս օրերի ընթացքում հավաքված գումարը Yandex Go-ն համալրել է հավելյալ նվիրատվությամբ։ Ընդհանուր առմամբ, բարեգործական կազմակերպություններին կփոխանցվի 3 մլն դրամ:«Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր միացել են այս նախաձեռնությանը. միասին մենք կառուցում ենք լուսավոր ապագա նրանց համար, ովքեր մեր հոգածության կարիքն ունեն: Ստացված միջոցներով մենք կկարողանանք ոչ միայն բժշկական օգնություն տրամադրել մեր խնամակալության տակ գտնվող անձանց, այլեւ կյանքի դժվարին պայմաններում հայտնված ընտանիքներին աջակցություն ցուցաբերել հոգեբանության եւ կրթության ոլորտներում»,- ասել է «Շտապիր դեպի բարին» բարեգործական հիմնադրամի նախագահ Ելենա Հակոբյանը։ «Մենք ուրախ ենք Yandex Go-ի հետ մեր շարունակական համագործակցության համար։ Նման նախաձեռնությունների շնորհիվ օնկոլոգիական եւ արյունաբանական հիվանդություններով ավելի շատ երեխաներ կկարողանան բուժօգնություն ստանալ»,- նշել է «Ժպիտների քաղաք»-ի դոնորների հետ կապի եւ դրամահավաքի մենեջեր Սեդա Քոսակյանը։ Tweet Դիտում՝ 4162