Կայացել է «Շտապ AI օգնություն բիզնես գործընթացներին եւ ՄՌԿ ոլորտին» Bridge Forum-ը

29.11.2023 | 13:51 Գլխավոր էջ / Նորություններ /
Նոյեմբերի 22-ին Downtown Academy-ում կայացավ Էֆ Նեթ Տելեկոմ ընկերության նախաձեռնած Bridge Forum-ը՝ «Շտապ AI օգնություն բիզնես գործընթացներին եւ ՄՌԿ ոլորտին» խորագրով։

Տարբերվող եւ հետաքրքիր ձեւաչափով այս միջոցառման շուրջ համախմբվել էին տարբեր ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ։


ԷՖ Նեթ Տելեկոմը հեռահաղորդակցության ոլորտի առաջատար ընկերություններից է, այն իր գործունեությունը սկսել է 2009 թվականից։ Ընկերությունը ֆիքսված կապի եւ խելացի լուծումների ծառայություններ է մատուցում Հայաստանի 7 մարզում՝ ներառյալ Երեւան քաղաքը։


Bridge Forum-ի մեկնարկը տրվեց ԷՖ Նեթ Տելեկոմ ընկերության կողմից մատուցվող խելացի լուծումների էքսպո-ներկայացմամբ, որտեղ հյուրերը ծանոթացան խելացի դոմոֆոնի, արգելափակոցի գործածությանն ու առավելություններին։


Ողջունելով հյուրերին՝ Էֆ Նեթ Տելեկոմ ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Գեւորգ Ենգիբարյանն ասաց.

«Այսօր մենք հավաքվել ենք ժամանակի ամենաարդիական հարցերի շուրջ զրուցելու, քննարկելու,  գործընկերների հետ փորձով փոխանակվելու եւ տարբեր ոլորտի ընկերությունների միջեւ գործարար կամուրջներ ստեղծելու համար»։


Bridge Forum-ի հատուկ հյուրն էր Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի ակադեմիական տնօրեն, ՄՌԿ եւ կազմակերպչական վարքագծի պրոֆեսոր Լեսլի Սզամոսին:

«ՄՌ զարգացման նախադրյալները 22-րդ դարում։ Անհնարինը՝ հնարավոր AI-ի օգնությամբ» թեմայով ելույթի ընթացքում Լեսլի Սզամոսին, մասնավորապես, նշեց.


«Արհեստական բանականությունը հիանալի գործիք է՝ որպես օգնական։ Կարծում եմ, բանալի-բառն այստեղ օգնականն է, քանի որ արհեստական բանականությունը օգնում է ընկերություններին ավելի արդյունավետ որոշումներ կայացնել, իսկ որոշ դեպքերում ստուգել կայացրած որոշման ճշգրտությունը»:


Հաջորդիվ հետաքրքիր եւ բովանդակային պանելային քննարկում անցկացվեց «Շտապ AI օգնություն բիզնես գործընթացներին եւ ՄՌԿ ոլորտին»  թեմայով։

Քննարկումը վարեց TCF Armenia համահիմնադիր, reArmenia-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Մարիամ Համբարձումյանը, իսկ խոսնակներն էին 2mindS ընկերության համահիմնադիր, բիզնեսի զարգացման տնօրեն Գայանե Գրիգորյանը, Zangi ընկերության հիմնադիր տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը, SmartClick ընկերության հիմնադիր, ViralMango ընկերության համահիմնադիր տնօրեն Ռեմ Դարբինյանը, Docus ընկերության համահիմնադիր տնօրեն Ռոբերտ Սարգսյանը:


Քննարկման ժամանակ խոսնակները կիսվեցին արհեստական բանականության կիրառման իրենց փորձով, պատասխանեցին հարցերին, կիրառական ու արժեքավոր խորհուրդներ տվեցին մասնակիցներին։


Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հայաստանյան ընկերությունները համաշխարհային միտումներին համընթաց են քայլում, Մարիամ Համբարձումյանն ասաց.

«Ընդհանուր առմամբ լավատեսորեն տրամադրված լինելով, չեմ կարող ասել, որ ամեն ինչ արագ է տեղի ունենում: Կցանկանայի, որ AI-ի կիրառումը բիզնեսներում ավելի արագ տեղի ունենար, քանի որ մեր երկրի համար դա կարող է մրցակցային առավելություն դառնալ»:

Bridge Forum-ը եզրափակվեց անմիջական միջավայրում՝ երաժշտության ուղեկցությամբ եւ միջոցառման գործընկեր Պռոշյանի կոնյակի գործարանի կողմից կազմակերպած գինու եւ կոնյակի հյուրասիրությամբ։
Դիտում՝ 2084
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW