Հայաստանում ֆինանսական ծառայություններն ավելի հասանելի կլինեն

29.11.2023 | 10:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #բանկեր #ֆինանսական ծառայություն
Կենտրոնական բանկը (ԿԲ) վերանայել է ֆինանսական ծառայություններ մատուցող ինքնասպասարկման սարքերի շահագործման կարգը․ կանոնների վրա հիմնված կարգավորումից անցում է կատարվել սկզբունքների վրա հիմնված կարգավորման:

ԿԲ-ից հայտնել են, որ ֆինանսական կազմակերպություններն այսուհետ կարող են ինքնասպասարկման սարքերի միջոցով մատուցել իրենց լիցենզիայով թույլատրված բոլոր ֆինանսական գործառնությունները՝ պահպանելով ԿԲ սահմանած սկզբունքները:

«Այս փոփոխությունները սպառողներին հնարավորություն կտան շուրջօրյա եւ հասանելի վայրերում օգտվելու ինքնասպասարկման սարքերի միջոցով առաջարկվող ծառայությունների ընդլայնված շարքից՝ առանց ֆինանսական կազմակերպությունների մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտության։

Փոփոխություններով հնարավորություն է ընձեռվել բանկերին տեղադրել բազմաֆունկցիոնալ ինքնասպասարկման սարքեր բանկի գլխամասի եւ մասնաճյուղերի տարածքից դուրս գտնվող այլ վայրերում եւս։ Վարկային կազմակերպությունները եւ փոխանակման կետերը ինքնասպասարկման սարքերով կկարողանան մատուցել իրենց լիցենզիայով նախատեսված ծառայությունները: Վճարահաշվարկային կազմակերպություններին թույլատրվել է բանկերի կամ այլ ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցությամբ իրականացնել կանխիկի տրամադրման ծառայություններ, եթե վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից շահագործվող սարքերն ունեն համապատասխան տեխնիկական եւ ծրագրային հնարավորություններ»,- ասված է ԿԲ հաղորդագրությունում:
Դիտում՝ 1825

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW