Արայիկ Հարությունյանը կոչ է արել գնել բացառապես հայկական ապրանքներ

28.11.2023 | 10:48 Գլխավոր էջ / Նորություններ /
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ասել է, որ «որեւէ Լարսի անցակետ փակելը մեր վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի»:

«Հիմա չափազանց կարեւոր է, որ հայերը՝ Հայաստանում եւ Սփյուռքում գնեն բացառապես հայկական արտադրության ապրանքներ՝ գյուղատնտեսական ապրանքներ, խմիչք, Հայաստանի ընկերությունների կողմից մատուցվող ծառայություններ: Բիզնեսին եւ հարկ վճարողին նման կերպ աջակցելն Անկախությունն ու Սուվերենությունն ամրապնդելու համար կենսական նշանակության վարքագիծ է:

Որեւէ ԼԱՐՍԻ անցակետ փակելը մեր վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի արտասահմանում ապրող մեր հայրենակիցների տոնական եւ ոչ տոնական սեղաններին: Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների սեղաններին պետք է լինի բացառապես հայկական արտադրության բանջարեղեն, միրգ, գինի, կոնյակ, այլ գյուղարտադրանք», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Արայիկ Հարությունյանը:
Դիտում՝ 8799

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW