Ամիօ Բանկը ներդրել է հեռավար սպասարկման նոր ծառայություն` բանկային գործարքների իրականացում տեսազանգի միջոցով: Խնայելով բանկ այցելելու ժամանակը՝ ծառայությունը հաճախորդներին թույլ է տալիս Skype տեսազանգի ընթացքում ստանալ խորհրդատվություն բանկի մասնագետից, բացել քարտեր, ավանդներ եւ հաշիվներ, ինչպես նաեւ իրականացնել գրեթե բոլոր բանկային գործարքներն՝ օգտվելով կենդանի եւ անհատական շփման առավելություններից:Ինչպես հայտնել են բանկից, ծառայությունից օգտվելու համար հաճախորդը կարող է շուրջօրյա զանգահարել Skype համակարգի միջոցով Ամիօ Բանկ՝ «IM AMIO» օգտատիրոջը, ներկայացնել բանկում գրանցված անձը հաստատող փաստաթուղթը եւ անցնելով նույնականացում՝ իրականացնել ցանկալի բանկային գործարքը: Տեսազանգի միջոցով հաճախորդները կարող են իրականացնել հետեւյալ անկանխիկ գործառնությունները`• հաշվի, ավանդի եւ քարտի բացում, քարտի վերաթողարկում,• փոխանցումների ուղարկում եւ ստացում (ներբանկային, տեղական եւ միջազգային՝ SWIFT եւ արագ դրամական փոխանցումներ),• քարտի/թոքենի բլոկավորում եւ ապաբլոկավորում,• վարկերի մարում, ավանդների համալրում, • կենսաթոշակառուի ՀՀ-ում գտնվելու փաստի հաստատում,• քաղվածքի եւ/կամ տեղեկանքի պատվիրում եւ այլն:Մանրամասների համար զանգահարել +374 10 59 20 20 կամ այցելել բանկի կայք:Ամիօ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 8154