«Գիտության եւ գործարարության օրեր» ֆորումի տոմսերի վաճառքից հասույթը կուղղվի արցախցիներին

27.11.2023 | 12:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Գիտության եւ գործարարության օրեր» #VIVA հիմնադրամ
Դեկտեմբերի 1-2-ը Երեւանում կկայանա «Գիտության եւ գործարարության օրեր Հայաստանում» համաժողովը, որին կմասնակցեն եզակի փորձագետներ Հայաստանից եւ տարածաշրջանից։

Միջոցառումն ուղղված է երկրում գիտության մասսայականացման, բիզնեսի, նորարարության եւ գիտական հանրության միջեւ բաց խոսակցության, ինչպես նաեւ տարբեր ոլորտների միջեւ փոխգործակցության մշակույթի ձեւավորման վրա: Ֆորումի հատուկ հյուրը կլինի ականավոր մտածող եւ հեղինակ Նասիմ Թալեբը։

VIVA հիմնադրամը հայտարարել է, որ միջոցառման տոմսերի վաճառքից ստացված բոլոր միջոցները կուղղվեն Արցախից տեղահանվածների համար բժշկական ծրագրերի իրականացմանը։

Համաժողովին մասնակցելու տոմսեր կարելի է ձեռք բերել՝ անցնելով հղումով:
Դիտում՝ 6393

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW