Նոյեմբերի 23-ին՝ ժամը 22։00-ին, Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում կհեռարձակվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ «Քեզ համար, Հայաստան» խորագիրը կրող 26-րդ Հեռուստամարաթոնը։ Երեք ժամ տեւողությամբ ծրագիրը կներկայացնի Հիմնադրամի կողմից սահմանամերձ համայնքների զարգացման եւ բռնի տեղահանված հայրենակիցների հրատապ աջակցության ուղղությամբ իրականացված եւ ընթացիկ բազմաբնույթ ու լայնածավալ ծրագրերը:Այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է իր որդեգրած սահմանամերձ համայնքների զարգացման եւ Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու առաքելությունը։Հեռուստամարաթոնը կսփռվի նաեւ արբանյակային կապով՝ Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում, կցուցադրվի Հանրային հեռուստաընկերության կայքում, իսկ նոյեմբերի 23-ից հետո ամբողջությամբ կտեղադրվի Հիմնադրամի կայքում եւ Ֆեյսբուքի էջում։«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին կհաջորդի Հիմնադրամի ԱՄՆ տեղական մարմնի (Armenia Funnd)-ի հեռուստամարաթոնը ԱՄՆ Արեւմտյան ափում: Tweet Դիտում՝ 1669