Պաշտոնապես վերաբացվել է Ամիօ Բանկի առաջին մասնաճյուղը

22.11.2023 | 15:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ Բանկ #«Մերգելյան» մասնաճյուղ
Հայաստանյան բանկային համակարգի նոր բրենդի՝ Ամիօ Բանկի Կոմիտաս 1 հասցեում գործող «Մերգելյան» մասնաճյուղը վերաբացել է դռները հաճախորդների առջեւ՝ ժամանակակից, հարմարավետ եւ նորարարական ձեւաչափով։

Ինչպես հայտնել են բանկից, իրենց նպատակն է լինել առաջին ընտրության մանրածախ բանկ՝ առանձնանալով թվային պրոդուկտների գրավիչ պայմաններով:

«Ամիօն կյանքի է կոչելու զարգացման նոր ծրագրեր՝ գրավիչ դարձնելով ֆինանսավորման տարբեր ծրագրեր, արդիականացված թվային եւ նորարարական ծառայություններ: Համոզված եմ, որ բանկը հայտնվելու է զարգացման նոր մակարդակում եւ միջազգային լավագույն փորձի արդիական չափորոշիչների ներդրմամբ նորովի է մրցակցելու համակարգում»,- ասել է Ամիօ Բանկի Խորհրդի նախագահ Ալֆրեդ Մոէկլին:

Նշվում է, որ Ամիօի որդեգրած նոր ռազմավարության համաձայն, ընդլայնվելու եւ կատարելագործվելու է մանրածախ բիզնեսի զարգացումը՝ շեշտադրում կատարելով հաճախորդի փորձառության փոխակերպման եւ բարելավման վրա:

«Ամիօ Բանկը հայկական բանկային շուկայում հանդես է գալիս բոլորովին նոր ձեւաչափով՝ վառ եւ պայծառ գույներով, լուսավոր սրահներով եւ հաճախորդների սպասարկման մտերմիկ ձեւաչափով»,- ասել է Ամիօ Բանկի Տարածքային զարգացման դեպարտամենտի տնօրեն Սոֆյա Մաճկալյանը:

Նրա խոսքով՝ բանկի զարգացման նոր թվային ռազմավարությանը համահունչ ճարտարապետական եւ դիզայներական լուծումներով վերաբացվող նոր մասնաճյուղերում հաճախորդները կստանան ավելի արագ եւ որակյալ սպասարկում, ինչն օրեցօր հաճելիորեն կբարելավի հաճախորդների փորձառությունը բանկի հետ հաղորդակցման բոլոր հարթակներում։

«Նոր բրենդի առաջնահերթություններն ու տեսլականն արտացոլվել են նաեւ նորաբաց մասնաճյուղի ճարտարապետական ու դիզայներական լուծումներում:
Շուտով, ինչպես Երեւանի, այնպես էլ երկրի մյուս համայնքների քաղաքացիները կսպասարկվեն Ամիօ Բանկի վերաբրենդավորված մասնաճյուղերում, որտեղ նորարարություն խորհրդանշող գույների համադրությամբ ստեղծվել է բանկային կարծրատիպերը կոտրող անմիջական եւ մտերմիկ միջավայր:

Ամիօ Բանկի նոր բրենդի ներքո վերաբացվող մասնաճյուղերն այսուհետ հաճախորդներին կդիմավորեն ջերմ, լուսավոր, յուրօրինակ եւ դրական լիցքերով հագեցած սրահներում, իսկ աշխատակիցները հաճախորդներին կսպասարկեն մտերմիկ, անկաշկանդ եւ բարեհամբույր միջավայրում՝ միտված հաճախորդների կարիքների առավելագույնս բավարարմանը»,- ասված է բանկի հաղորդագրությունում:

Նշվում է, որ մասնաճյուղի պաշտոնական վերաբացման արարողությանը ներկա էին բարձրաստիճան հյուրեր, բանկի բազմամյա գործընկերներ եւ հաճախորդներ, որոնք բարձր են գնահատել բանկի նոր ձեւաչափը:

Ամիօ Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 12500
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW