Կոնվերս Բանկը կթողարկի եւ կսպասարկի China Union Pay համակարգի քարտեր

21.11.2023 | 10:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #China Union Pay
Կոնվերս Բանկը կմասնակցի China Union Pay վճարահաշվարկային համակարգին:

Կենտրոնական բանկի թույլտվության շրջանակում Կոնվերս Բանկը կթողարկի քարտեր, ինչպես նաեւ կիրականացվի սպասարկում բանկի տերմինալներով եւ բանկոմատներով:

«Այս նոր հնարավորության շնորհիվ բանկի հաճախորդներն առաջիկայում կկարողանան օգտվել ամենաարագ աճող վճարահաշվարկային համակարգերից մեկով փոխանցումներ եւ վճարումներ կատարելու հնարավորությունից»,-ասել են բանկում:

Նշվում է, որ China Union Pay-ը հիմնադրվել է 2002թ․ Չինաստանում: Այդ համակարգի քարտերը սպասարկվում են աշխարհի 180 երկրում, China Union Pay քարտերի թողարկում իրականացնելու իրավունք ունեն աշխարհի ավելի քան 70 երկրի բանկեր, իսկ 2020թ․ դրությամբ այդ համակարգի քարտերով է իրականացվել համաշխարհային առեւտրի 45%-ը:

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:
Դիտում՝ 2223

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW