Պետական մարմիններում կտեղադրվեն ՊՈՍ (POS) տերմինալներ

17.11.2023 | 17:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Պետական մարմին #ՊՈՍ (POS) տերմինալ
Կառավարությունը հավանություն է տվել «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում վճարային քարտեր ընդունող սարքեր՝ ՊՈՍ (POS) տերմինալներ տեղադրելու մասին» ՀՀ կառավարության որոշմանը:

Որոշման ընդունումը պայմանավորված է վճարային քարտեր ընդունող ՊՈՍ (POS) տերմինալների կիրառման ընդլայնմամբ՝ ապահովելով պետական կառավարման համակարգի եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող անկանխիկ վճարումները եւ նվազեցնելով կանխիկ դրամաշրջանառությունը:

Որոշման ընդունմամբ ակնկալվում է ապահովել անհրաժեշտ պայմաններ՝ պետական կառավարման համակարգի եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ՊՈՍ (POS) տերմինալների կիրառմամբ պայմանավորված անկանխիկ վճարումների համակարգին անցնելու համար:
Դիտում՝ 4304

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW