ԵՄ-ն €2 միլիոն կտրամադրի ՀԱԷԿ-ի շարժական դիզել պոմպեր ձեռք բերելու համար

17.11.2023 | 16:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՄ #ՀԱԷԿ
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ «Ֆուկուշիմայի դեպքից հետո իրականացված սթրես-թեստերից քաղած դասերի իրականացում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Հայաստանի եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ նախատեսվում է «Ֆուկուշիմայի դեպքից հետո իրականացված սթրես-թեստերից քաղած դասերի իրականացում» ֆինանսավորման համաձայնագրի կնքում՝ €2 մլն արժողությամբ, որը կուղղվի շարժական դիզել պոմպերի ձեռքբերմանը:

Նշվում է, որ պոմպերը կբարձրացնեն ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի անվտանգության մակարդակը՝ ուժեղացնելով դիմակայությունը արտաքին ազդակներին եւ բարելավելով ծանր վթարների կառավարումը։
Դիտում՝ 2223

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW