ԱՄՆ-ը «ցանկանում է աջակցել առեւտրի դիվերսիֆիկացմանն Հայաստանի ջանքերին»
16.11.2023 | 12:49 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://middle-east-online.com/

Ելույթ ունենալով նոյեմբերի 15-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում՝ Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ լսումների ժամանակ, ամերիկացի դիվանագետը, մասնավորապես, ասել է.
«Մենք ցանկանում ենք աջակցել Հայաստանի կառավարության ջանքերին՝ առեւտրի դիվերսիֆիկացման եւ Եվրոպայի ու Միացյալ Նահանգների հետ առեւտրային կապերի ընդլայնմանն այնպիսի հեռանկարային ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը եւ տեխնոլոգիաները»:
«Հաշվի առնելով աշխարհագրական մոտիկությունը՝ առաջարկը, որը ԵՄ-ն կարող է անել առեւտրային նախապատվությունների, տնտեսական համագործակցության եւ միասնական շուկա մուտք գործելու առումով, աներեւակայելի կարեւոր է »,- ասել է Օ՛Բրայենը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: