Հոկտեմբերին 134 հարկ վճարողի մոտ հայտնաբերվել են չգրանցված աշխատողներ

16.11.2023 | 12:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #չգրանցված աշխատող
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հոկտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 134 հարկ վճարողի մոտ արձանագրել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձեւակերպելու խախտում:

Հսկողական միջոցառումների արդյունքում չգրանցված (չձեւակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 62․5 մլն դրամի չափով տուգանք:

Չգրանցված վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների ցանկն՝ այստեղ:
Դիտում՝ 1924

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW