Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) ընդհանուր ժողովի կողմից 3 տարի ժամկետով ՀԲՄ նախագահ է ընտրվել Դանիել Նորայրի Ազատյանը։ ՀԲՄ գործունեության հիմնական նպատակն է Միության անդամ բանկերի շահերի ներկայացումը ՀՀ օրենսդիր եւ գործադիր մարմիններում, այդ թվում՝ ՀՀ կենտրոնական բանկում, տեղական եւ միջազգային կառույցներում: «Առաջիկա երեք տարվա ընթացքում նախատեսվում է ակտիվացնել ՀԲՄ դերակատարությունը հատկապես բանկային մասնագետների կրթության, բանկային ոլորտում վերջին տարիներին տեղ գտած փոփոխություններին եւ զարգացումներին համահունչ աշխատանքների իրականացման ասպարեզներում»,- ասված է ՀԲՄ հաղորդագրությունում:ՀԲՄ նորընտիր նախագահ Դանիել Ազատյանն ունի շուրջ 25 տարվա հարուստ աշխատանքային փորձ ֆինանսաբանկային համակարգում. եղել է բանկի գործադիր տնօրեն, ինչպես նաեւ զբաղեցրել է ղեկավար պաշտոններ ՀՀ Կենտրոնական բանկում՝ հանդիսանալով Գործադիր կոմիտեի անդամ: Tweet Դիտում՝ 2924