Ալյումինե դռների եւ պատուհանների հայկական առաջատար արտադրող PROFAL ընկերությունն ու «Մետրում ինվեսթ» կառուցապատող ընկերությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ ի դեմս PROFAL ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանի եւ «Մետրում ինվեսթ»-ի գործադիր տնօրեն Արման Մելքոնյանի։ PROFAL-ը ստանձնել է «Մետրում ինվեսթ»-ի կողմից Ծաղկաձոր քաղաքում կառուցվող «Ծաղկաձոր պարկ» պրեմիում դասի բնակելի եւ հյուրանոցային համալիրի ֆասադային եւ ինտերիերն ամբողջացնող բարձրորակ դռների ու պատուհանների տեղադրման աշխատանքները։ Չորս մասնաշենքերից բաղկացած համալիրը PROFAL ընկերության նորարարական նախագծերից է, որում կիրառվելու են ոչ ստանդարտ ֆասադային լուծումներ։«Ուրախ ենք մեր մասնակցությունն ունենալ մայրաքաղաք Երեւանից դուրս մասշտաբային նախագծերի իրականացմանը, որում ոչ միայն մեր բազմամյա փորձն ու գիտելիքն ենք ներդնում, այլեւ եվրոպական բարձրակարգ հումքից պատրաստված որակյալ արտադրանքը։ «Ծաղկաձոր պարկ» նախագիծը յուրահատուկ է նրանով, որ առաջին անգամ Հայաստանում շենքերի ավանդական երեսպատման փոխարեն նոր լուծում ենք կիրառելու, որը հնարավոր է դարձել մեր ինժեներական թիմի եւ գործընկեր օտարերկրյա մատակարարների հետ անմիջական աշխատանքի շնորհիվ»,- ասել է Էդգար Ավետիսյանը։ Էդգար Ավետիսյանը Լուսանկարը՝ PROFAL Համալիրի շենքերի ճակատների երեսպատման նորարարական մոտեցման արդյունքում ապակեպատ հարթությունից որոշակի հեռավորության վրա տեղադրվելու է ալյումինե ուղղանկյուն հատվածի 200*300 մմ խողովակներով ցանց, որը հարստացնելու է շենքի ճարտարապետական տեսքը։Հատկապես կարեւոր են վիտրաժային պատուհանների ձայնամեկուսացման եւ ջերմամեկուսացման բարձր որակական առանձնահատկությունները: Տեղադրվելու է էներգախնայող ու թրծված ապակեփաթեթ, որի մեջ լցված է արգոն գազ: Այն ավելի էներգախնայող, արեւապաշտպան եւ ցրտադիմացկուն է դարձնում կառույցը: «Մենք երկար քննարկումներ ենք ունեցել բոլոր շինարարական նախագծերի շուրջ, փորձել ենք հասնել առավելագույն որակական բարձր չափանիշների: Մեր կառույցներն, իրապես, առանձնանում են իրենց ճարտարապետական լուծումներով, արտաքին տեսքով ու պանորամային տեսարաններով: «Ծաղկաձոր պարկ»-ի դեպքում որոշեցինք ավելի առաջ գնալ եւ նախագծում ներդրեցինք որակյալ ջերմամեկուսիչ եւ ձայնամեկուսիչ վիտրաժային պատուհանների ձեւաչափեր՝ առավելագույնս խուսափելով արտաքին երեսպատման աշխատանքներից: Այդ հարցում մեզ օգնեց PROFAL ընկերությունը՝ առաջարկելով իր տեխնոլոգիական աննախադեպ լուծումները»,- նշել է «Մետրում Ինվեստ»-ի տնօրեն Արման Մելքոնյանը: Արման Մելքոնյանը Լուսանկարը՝ PROFAL «Ծաղկաձոր պարկ»-ը 10.000 քմ կառուցված շինարարական համալիր է, որի 7.000 քմ-ը կանաչապատ տարածք է: Համալիրը ընդգրկում է պրեմիում դասի ապարտ-հոթելների համար նախատեսված բոլոր ոլորտները՝ մասնավորապես դահուկների պահպանման համար առանձնացված տարածքներ, էլեկտրամոբիլների լիցքավորման կայան, Cоworking տարածք, կոնֆերանս դահլիճներ, սրճարաններ (այդ թվում, սրճարան՝ տանիքում), ռեստորաններ, սպա կենտրոն, լողավազան, ընդարձակ մարզասրահ, մանկական սենյակներ, սենյակների մաքրման մասնագիտացված ծառայություն, լվացքատուն, ջերմամեկուսացում, ձայնամեկուսացում, եվրոպական արտադրության վերելակներ, բարձր դասի կահույք եւ տեխնիկա, անվտանգության կետ:***PROFAL ընկերությունը, երկու տասնամյակից ավելի գործունեություն ծավալելով հայկական շուկայում, իրականացրել է ավելի քան 30,000 նախագիծ Հայաստանում եւ արտերկրում՝ համագործակցելով ավելի քան 10,000 տեղական եւ միջազգային գործընկերների հետ: Ընկերության արտադրանքն արտահանվում է ավելի քան յոթ երկրի շուկա՝ այդ թվում՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ռուսաստան եւ այլն։ Ընկերությունը հանդես է գալիս շարունակական ընդլայնման նախաձեռնություններով, որոնք ուղղված են ընկերության արտադրողականության ու հզորությունների ավելացմանը: PROFAL-ի աշխատակիցների թիվը գերազանցում է 400-ը, որը տարեկան աճ է գրանցում։***«Մետրում Ինվեստ» ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին: Արդեն նախաձեռնել եւ կառուցում է շուրջ 6 պրեմիում դասի խոշորամասշտաբ կառուցապատման նախագիծ այդ թվում՝ Rubinyants Complex, Toon 27, Emin 6, Antara Inn, Renet, Tsakhkadzor Park եւ այլն:Կառուցապատման նախագծերն իրականացվում են անհատ եւ կորպորատիվ ներդրողների ռեսուրսներով, իսկ հիմնական աշխատանքները՝ պատվիրակվում ոլորտի լավագույն ընկերություններին: Ճարտարապետական նախագծումից մինչեւ բուն շինարարական աշխատանքներ․ այս ամենն իրականացնում է ոլորտում տասնյակ տարիների փորձ ունեցող կազմակերպությունների կողմից: Tweet Դիտում՝ 5550