Նոր ներդրումային ծրագրերը կխթանեն տնտեսական բարդություն ունեցող բիզնես նախագծերի իրականացումը

10.11.2023 | 15:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մանթաշյանց #Վահան Քերոբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու հայ գործարարները հանդիպել ու քննարկել են առաջիկայում տնտեսությունում սպասվող բարեփոխումները, ներկայացվել են այն նախագծերը, որոնք կօգնեն հայ գործարարներին զարգացնել եւ ընդլայնել իրենց գործունեությունը։

«Մանթաշյանց» գործարարների ակումբից հայտնել են, որ հանդիպման ընթացքում նախարարը տեղեկացրել է, որ տեղական արտադրությունը խթանելու նպատակով պետությունը կսուբսիդավորի այն անձանց աշխատավարձերը, որոնք կրթություն են ստացել աշխարհի լավագույն ուսումնական հաստատություններում կամ աշխատել են միջազգային վարկանիշ ունեցող որեւէ կազմակերպությունում։

Նշվել է, որ կառավարությունը ընդունել է նոր ներդրումային ծրագրեր, որոնք կխթանեն տնտեսական բարդություն ներկայացնող բիզնես նախագծերի իրականացումը։

 «Վահան Քերոբյանը տնտեսության զարգացման գործընթացում կարեւորել է նաեւ արցախահայության ներգրավվածությունը՝ նշելով, որ պետությունը ստեղծում է հնարավորինս բարենպաստ պայմաններ բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Հայաստանում բարեկեցիկ կյանք ապահովելու համար։

«Մանթաշյանց» ակումբի գործարարները հանդես են եկել տնտեսական բարեփոխումների նոր առաջարկներով։ Գործարարները կարեւորում են կառավարական օղակների հետ նման հանդիպումները, քանի որ քննարկումների ընթացքում հնարավորություն են ունենում բարձրաձայնել բարությունների մասին եւ ստանալ լուծումների քարտեզ»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 1766
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW