Վրաստանում կբացվի առաջին միկրոբանկը

10.11.2023 | 13:53 Գլխավոր էջ / Նորություններ /
Վրաստանի Ազգային բանկն ակնկալում է, որ երկրում մոտ ապագայում կբացվի առաջին միկրոբանկը, ասել է բանկի ղեկավարի պաշտոնակատար Նատիա Տուրնավան։

«Վրաստանի Ազգային բանկի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունները ուժի մեջ են մտել հուլիսի 1-ից։

«Ես հանդիպում էի ունեցել արդյունաբերության եւ ֆինանսական հատվածի ներկայացուցիչների հետ։ Զրուցել եմ կազմակերպությունների հետ, որոնք մտածում են դիմելու մասին: Կարգավորումները, հնարավոր է, որոշակի բարելավման կարիք ունենան, քանի որ դա նոր պրակտիկա է, եւ մենք միշտ պատրաստ եւ բաց ենք երկխոսության համար»,- Թուրնավայի խոսքերը մեջբերում է Սպուտնիկ Գրուզիան։

Նա նշել է, որ նոր լիցենզիայի սահմանումը կգրավի նոր ներդրողների, ովքեր հետաքրքրված կլինեն հիմնել ֆինանսական հաստատություն, «որը որոշ իմաստով անցումային կլինի միկրոֆինանսական կազմակերպությունների եւ լիարժեք բանկերի միջեւ»։

Վրաստանի օրենսդրության համաձայն՝ միկրոբանկը իրավաբանական անձ է՝ հիմնադրված բաժնետիրական ընկերության տեսքով, որը լիցենզավորված է Ազգային բանկի կողմից եւ ապահովում է մեկ անձի կամ մարդկանց խմբի համար 1 միլիոն լարիից ոչ ավելի վարկերի տրամադրում, ավանդների ներգրավում, թղթակցային հաշիվների բացում եւ սպասարկում:

Միկրոբանկի առաջնային կապիտալը պետք է կազմի առնվազն 10 մլն լարի։
Դիտում՝ 5711
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW