Երկու ընկերություն ազատվել է ներմուծման մաքսատուրքից
09.11.2023 | 17:43 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Ընկերությունը ներմուծվող ապրանքներով նախատեսում է արտադրել տարեկան շուրջ 30000 տոննա պողպատի շարունակական ձուլման արդյունքում ստացված քառակուսի կիսապատրաստուկներ։ Արտադրությունն իրականացվելու է Կոտայքի մարզում՝ 1.9 մլրդ դրամի կապիտալ ներդրումով։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 113 նոր աշխատատեղ՝ մինչեւ 472 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 5.8 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 347 մլն դրամ:
Մաքսատուրքից ազատման արտոնությունից կօգտվի նաեւ «ՋԻ-Կոդեր» ՍՊԸ-ն, որը ներմուծվող սարքավորումներով նախատեսվում է մետաղամշակման ոլորտում ստեղծել ժամանակակից հաստոցների կայան եւ արտադրել գերճշգրիտ եւ բազմաբնույթ ապրանքներ։
Արտադրությունը Երեւանում է, իրականացվելու է 2.5 մլրդ դրամի կապիտալ ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման եւ շինարարական աշխատանքների իրականացման համար։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 45 նոր աշխատատեղ՝ մինչեւ 313 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 98 մլն դրամ:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: