Ամերիաբանկի MyInvest հարթակի միջոցով արդեն հնարավոր է առցանց բացել բրոքերային հաշիվ` րոպեների ընթացքում եւ առանց բանկ այցելելու լրացուցիչ անհրաժեշտության: Հաշվի բացումից հետո հաճախորդները կարող են 24/7 ռեժիմով առցանց կատարել արժեթղթերով գործարքներ, մշտական հասանելիություն ունենալ ներդրումային պորտֆելին։ «2022-ի աշնանը MyAmeria բջջային հավելվածում գործարկված MyInvest-ը դինամիկ զարգացող գործիք է, որը շարունակ կատարելագործվում ու մեծացնում է հնարավորությունները: Այն առաջինն է շուկայում, որ մեկ հարթակի միջոցով հասանելիություն է ապահովում միաժամանակ 30-ից ավելի միջազգային շուկաների եւ 20,000-ից ավելի օտարերկրյա բաժնետոմսերի ու պարտատոմսերի: Հարթակում հասանելի են նաեւ հայկական ընկերությունների բաժնետոմսեր, կորպորատիվ եւ պետական պարտատոմսեր, այդ թվում` եվրապարտատոմսեր»,- ասված է բանկի հաղորդագրությունում:Ամերիաբանկից հիշեցնում են, որ MyInvest հարթակը հնարավորություն է տալիս ներդրումներ իրականացնել եւ խնայողության այլընտրանքային տարբերակներ բացահայտել, քանի որ հարթակի միջոցով բաժնետոմսերով, պարտատոմսերով եւ այլ ֆինանսական գործիքներով գործարքների կնքումը հնարավորինս պարզեցված է․ մեկ սեղմումով ներդրողը կարող է տեղադրել բաժնետոմսերի, պարտատոմսերի, ETF-ների գնման կամ վաճառքի պատվերներ, հետեւել դրանց կատարման ընթացքին, ինչպես նաեւ ցանկացած պահի հետեւել կնքված գործարքների / պորտֆելի փոփոխություններին։ Ամերիաբանկը պատրաստել է տեղեկատվական-ուսուցողական հոլովակների շարք այն մարդկանց համար, որոնք նոր են սկսում ուսումնասիրել արժեթղթերի շուկան ու ներդրումային տարբերակները: Շարքի առաջին հոլովակը` հղումով: Բանկը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 2923