Առաջին քոբրենդային քարտը Telcell Wallet-ում

03.11.2023 | 15:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#քոբրենդային քարտ #Telcell Wallet #«Հայէկոնոմբանկ»
«Թել-Սելի» եւ «Հայէկոնոմբանկի» համագործակցության շրջանակում օգտատերերը հնարավորություն ունեն անվճար պատվիրել եւ ստանալ Visa թվային քոբրենդային քարտ:

«Թել-Սելի» եւ «Հայէկոնոմբանկի» համագործակցությունը ռազմավարական բնույթ ունի եւ նպատակամիտված է նորարարական տեխնոլոգիաները հասանելի դարձնել օգտատերերին։ Համագործակցության առաջին փուլում Telcell Wallet հավելվածի օգտատերերը հնարավորություն են ստացել ստեղծել բանկային հաշիվ եւ իրականացնել դրամապանակի համալրումներ։

«Հայէկոնոմբանկի» Պլաստիկ քարտերի վարչության պետ Արտյոմ Բաղդասարյանի խոսքով` ««Թել-Սել» ընկերության հետ Հայէկոնոմբանկի համագործակցությունը կրում է երկարաժամկետ փոխշահավետ բնույթ: Հիմնվելով համագործակցության հաջող փորձի վրա եւ նպատակ ունենալով Telcell Wallet հավելվածի օգտատերերի համար ընդլայնել բանկային ծառայությունները՝ ծնվեց քոբրենդ քարտի գաղափարը, որի պլատֆորմը լինելու է ֆինանսական այլ ծառայությունների ներդրման եւ զարգացման հիմք, ինչպիսիք են վարկային պրոդուկտները, փոխանցումների համար նոր լուծումների հասանելիությունը եւ այլն»։

«Թել-Սել» ՓԲԸ Ֆինտեխ ծառայությունների զարգացման դեպարտամենտի ղեկավար Արման Գրիգորյանը նշել է, որ «թվային քարտեր թողարկելու շարժառիթը հենց օգտատերերի պահանջարկն էր, ինչպես նաեւ ֆինանսական բոլոր գործարքները մեկ հավելվածում միավորելով՝ առավել հարմարավետություն ստեղծելու մեր ցանկությունը»։

«Մենք Visa-ում հպարտ ենք, որ նպաստում ենք Հայաստանի ֆինանսական հատվածի թվայնացմանը: Telcell-ի եւ AEB-ի հետ մեր համագործակցությունը ցույց է տալիս գործընկեր ֆինանսական հաստատություններին նորարարական պրոդուկտներ եւ լուծումներ տրամադրելու Visa-ի պատրաստակամությունը: Վստահ ենք, որ մեր հաճախորդները կօգտվեն քոբրենդային քարտերի առաջարկի բոլոր առավելություններից։ Մենք կշարունակենք նպաստել Հայաստանի թվային ապագային»,- ասել է Visa ընկերության Կովկասի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն։

Թվային քարտերն ավելի անվտանգ են

Թվային քարտը ֆիզիկական կրիչ չունեցող բանկային քարտ է, որի տեղեկատվությունը հասանելի է միայն քարտապանին։ Այն թույլ է տալիս բոլոր գործարքները կատարել ավելի անվտանգ։

Visa թվային քարտը տրամադրվելու եւ սպասարկվելու է անվճար, իսկ Telcell տերմինալներից համալրումն իրականացվելու է առանց սպասարկման վճարի:

Թվային քարտերը հարմար են առցանց առեւտրի եւ անհպում վճարումների համար

Թվային քարտ ունենալու դեպքում քարտապանը ֆինանսական գործարքները կարող է կատարել օնլայն՝ Google Pay-ի կամ Apple Pay-ի օգնությամբ։

Visa թվային քարտերի սպասարկումը Telcell Wallet հավելվածում անվճար է

Telcell Wallet-ի միջոցով թողարկված քարտերն ունեն դրական մնացորդի 3% եկամուտ, ողջ աշխարհում գործարքների հնարավորություն, առանց միջնորդավճարի համալրում ՀՀ բոլոր Telcell Terminal-ներից: Քարտերն ունեն յուրօրինակ դիզայն կոնցեպտ՝ հնարավոր է ընտրել տարբեր ձեւավորմամբ տարբերակներ, որոնցից 4-ը հայ արտիստների արվեստի գործեր են։

Քարտը տրամադրվելու եւ սպասարկվելու է անվճար, վավերականության 5 տարի ժամկետով։

Քարտը հնարավոր է ստեղծել՝ նաեւ լինելով երկրից դուրս

Telcell Wallet ունենալու պարագայում հնարավոր է ստեղծել քարտը՝ լինելով Հայաստանից դուրս եւ օգտագործել աշխարհի ցանկացած կետից։

«Թել-Սել» ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Ղազարյանի խոսքով՝ քոբրենդային քարտերի թողարկումը ֆինանսական բոլոր ծառայությունների միասնական հարթակի ստեղծման առաջին քայլն է։

«Մեր վերջնական նպատակն է էլ ավելի կատարելագործել այս ձեւաչափը եւ համագործակցություն հաստատել մեծաթիվ ֆինտեխ հաստատությունների հետ, ինչը մեզ կմոտեցնի ընկերության հիմնական նպատակին՝ ստեղծել բոլորի համար առավել հարմար ֆինանսական հարթակ»,- ասել է Արտյոմ Ղազարյանը։

VISA թվային քարտ ձեռք բերելու առաջին քայլը Telcell Wallet հավելվածը ներբեռնելն է Google Play-ից կամ App Store-ից։
Դիտում՝ 11435
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW