IDBank-ն ու Իդրամը համախմբվել են ID Group հայկական հոլդինգում

02.11.2023 | 16:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #Իդրամ #ID Group
Հաշվի առնելով Իդրամ եւ IDBank ընկերությունների ռազմավարական հաջող համագործակցությունն ու զարգացման տեսլականների համընկնումը՝ նրանք հանդես են գալիս ID Group հայկական հոլդինգի ներքո:

ID Group ընկերությունը ներկայում վերահսկում է Իդրամի եւ IDBank-ի բաժնետոմսերի 100%-ը։ Ստեղծվել է 2023 թվականին։ ID Group-ը պատկանում է Հայաստանի քաղաքացիներ Լալա Բախշեցյանին եւ Վարտան Դիլանյանին։

Վարտան Դիլանյանի խոսքով` որոշումը, նախեւառաջ, պայմանավորված է երկու ընկերությունների ռազմավարական հաջող համագործակցությամբ, ինչը հնարավորություն է տալիս հաստատուն քայլերով զարգացնել թվային բանկինգը Հայաստանում:

«Ընկերություններն առաջարկում են վճարահաշվարկային եւ բանկային ծառայությունների այնպիսի հարթակ, որում հաճախորդները ստանում են հեռավար ծառայությունների ամբողջական փաթեթ՝ խնայելով իրենց ժամանակն ու ստանալով որակյալ ծառայություններ։ ID Group ընկերությունների խմբում մենք շարունակելու ենք իրականացնել բանկի ռազմավարական նպատակները՝ էլ ավելի կենտրոնանալով ֆինտեխ ուղղության վրա», - ասել է Վարտան Դիլանյանը։

Լալա Բախշեցյանը, Հայաստանում որպես էլեկտրոնային փողի ներդրման եւ զարգացման առաջամարտիկ, նշել է, որ ընկերությունների կապիտալի, փորձագիտական եւ ՏՏ ռեսուրսների մեկտեղումը ID Group-ում հնարավորություն կտա ոչ միայն շարունակել հաջողությամբ զարգացնել թվային էկոհամակարգը, այլեւ Հայաստանում հաջողված ֆինտեխ լուծումները մոտ ապագայում արտահանել այլ երկրներ։

«ID Group-ում երկու ընկերությունների սիներգիան թույլ կտա ավելի մեծ ռեսուրսներ ներդնել նշված ուղղությունների զարգացման վրա եւ նպաստել մեր երկրի ֆինանսական ոլորտում նորարարական լուծումների զարգացմանը», - ասել է Լալա Բախշեցյանը։

ID Group-ից հայտնում են, որ այն նպատակ ունի շարունակական ներդրումներ կատարել խոստումնալից փոխլրացնող ընկերություններում եւ նախագծերում։
Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 14795
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW