“Մեդիամաքսը” ներկայացրել է նորացված Banks.am պորտալը

19.12.2008 | 11:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Մեդիամաքս” լրատվական գործակալությունն այսօր հայտարարել է իր ինտերնետային նախագծերից մեկի` Banks.am /Ֆինանսական Հայաստան/ պորտալի նոր տարբերակի գործարկման մասին:

Banks.am-ը ներկայացվել է նոր դիզայնով եւ տեխնոլոգիական լուծումներով, որոնք տիրույթն ավելի հարմարավետ են դարձնում ընթերցողների համար: Գործարկվել է նաեւ Job.Banks.am նոր կադրային նախագիրը:

Banks.am-ում աշխատատեղերի բաժինը մեծ հեղինակություն էր վայելում ինչպես այցելուների, այնպես էլ գործատուների շրջանում: Դրանից ելնելովª մենք որոշեցինք այդ բաժինը վերածել առանձին նախագծի: Մենք ներկայացնում ենք Job.Banks.am-ը որպես միջին եւ բարձր օղակի մենեջերներին ուղղված կադրային նախագիծ, եւ շատ շուտով իրենց թափուր աշխատատեղերը մեզ մոտ կներկայացնեն ոչ միայն բանկերը, վարկային եւ ապահովագրական ընկերությունները, այլեւ տարբեր ոլորտներում աշխատող խոշոր ընկերություները”,- ասել է “Մեդիամաքսի” տնօրեն Արա Թադեւոսյանը:

Job.Banks.am-ի տեխնոլոգիական լուծումներն գործատուներին թույլ են տալիս ինքնուրույն տեղադրել եւ խմբագրել աշխատատեղերի մասին իրենց հայտարարությունները: Առաջիկայում աշխատանք փնտրողները կկարողանան ինքնուրույն տեղադրել իրենց հայտերըª ArCa համակարգի միջոցով էլեկտրոնային վճարում կատարելով, ինչպես նաեւ ապահովել դրանք առաջխաղացումը` sms բիլինգի միջոցով:

“2009 թվականի սկզբում կգործարկվի Disclosure.Banks.am նախագիծը, որը կդառնա Հայաստանում կապիտալի շուկային նվիրված առաջին ռեսուրսը: Մենք մեծ հույսեր ենք կապում Nasdaq OMX-ի` Հայաստան գալու հետ եւ վստահ ենք, որ Disclosure.Banks.am-ը ոչ միայն կաճի շուկային զուգահեռ, այլեւ կնպաստի վերջինիս կայացմանը”,- նկատել է Արա Թադեւոսյանը:

“Ինտերնետային նախագծերի զարգացումը ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հիմնական առաջնայնություններից է` տարեսկզբին հաստատված գործակալության ռազմավարական զարգացման ծրագրին համապատասխան: 2009 թվականի գարնանը` գործակալության 10-ամյակի կապակցությամբ, մենք կներկայացնենք երկու նոր ինտերնետային նախագծեր եւ կմիավորենք դրանք հոլդինգում` Banks.am-ի եւ Auto.am-ի հետ համատեղ”,- ասել է “Մեդիամաքսի” տնօրենը:

Ինտերնետային նախագծերի մշակման եւ առաջխաղացման գործում “Մեդիամաքսի” ռազմավարական գործընկերը SiteMax ընկերությունն է:

Դիտում՝ 11609
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW