620 մլն դրամ կհատկացվի Երեւանի մետրոպոլիտենի գծի անվտանգ երթեւեկության ապահովման համար

02.11.2023 | 15:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մետրոպոլիտեն #անվտանգ երթեւեկություն
«Երեւանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգում» միջոցառմանը կառավարությունը կհատկացնի ավելի քան 620 միլիոն դրամ:

Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում:

«Մետրոպոլիտենի գծի անվտանգ երթեւեկության ապահովման համար անհրաժեշտ է գծում փոխել ժամկետանց եւ արատային ռելսերը, ինչպես նաեւ ռելսերի հետ պարբերաբար հպման արդյունքում մաշված անվազույգերը:

Մետրոպոլիտենում ներկայում շահագործվում է 30կմ երկարությամբ գիծ՝ 2400 հատ ռելս: Համաձայն բաց թողնված տոննաժի նորմերի կատարողական հաշվարկների՝ տվյալ պահին առկա է 270 հատ ժամկետանց եւ 40 հատ արատային ռելսեր:

Որոշման ընդունման արդյունքում կապահովի Երեւանի մետրոպոլիտենի 32 անվազույգի եւ 4300մ ռելսերի ձեռքբերման համար ֆինանսական միջոցների հատկացումը»,- ասված է որոշման հիմնավորման մեջ:
Դիտում՝ 3890

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW