Հայաստանը դարձել է Hotelstars միության ասոցացված անդամ
01.11.2023 | 16:00 Գլխավոր էջ / Նորություններ /


2023 թվականի մայիսից Հայաստանը Hotelstars-ում ուներ դիտորդի կարգավիճակ, իսկ ընդամենը վեց ամիս անց դարձավ միության ասոցացված անդամ։
«Ի դեմս Հայաստանի մենք այժմ ողջունում ենք եւս մեկ երկիր Կովկասից մեր Աստղերի ընտանիքում: Մենք ձեռք ենք բերել կարեւոր զբոսաշրջային գործընկեր», – ասել է Hotelstars միության նախագահ, Գերմանական հյուրանոցների ասոցիացիայի գլխավոր տնօրեն Մարկուս Լյութեն։
«Մեր տեսլականն է հասնել եվրոպական չափանիշներին մեր ոլորտի դինամիկ զարգացումն ապահովելու համար: Դրանցից մեկը հյուրանոցների դասակարգման համար Hotelstars միության Եվրոպական ներդաշնակեցված չափանիշներն են: Միանալով Hotelstars միությանը որպես ասոցացված անդամ՝ մենք կարող ենք ամեն ինչ պատրաստել հաջորդ տարի Հայաստանում համակարգի ներդրման համար»,- ասել է Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի նախագահ Միքայել Մայրապետյանը։
Ներկայում Հայաստանի կառավարությունը, ի դեմս Էկոնոմիկայի նախարարության եւ Զբոսաշրջության կոմիտեի, համագործակցելով Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի հետ, մշակում է Զբոսաշրջության մասին նոր օրենքը:
«Hotelstars միությանն անդամակցության շնորհիվ մենք ակնկալում ենք մեր երկրի ճանաչելիության եւ իր նկատմամբ վստահության հսկայական խթան եւ մրցակցային առավելություն այն հյուրանոցների համար, որոնք կմիանան միջազգային համադրելի եւ վստահելի չափանիշների այս համակարգին», - նշել է Միքայել Մայրապետյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: