Փաշինյան. 2023-ին ակնկալվում է առնվազն 7% տնտեսական աճ
30.10.2023 | 11:49 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

«Հայաստանն արդեն 2 տարի անընդմեջ շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի միջավայրում։ Գնաճի միջավայրը կայուն է, առաջին 9 ամսվա արդյունքներով գնաճը 2.8% է։
2023 թվականի սեպտեմբերին Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ է սահմանվել. գրանցվել է 726.056 աշխատատեղ, որը 2018 թվականի մայիսի համեմատ 178.067–ով ավելի է»,- ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2024 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ «ի հեճուկս բոլոր սպառնալիքների մեզ հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունությունը».
«Մակրոտնտեսական կայունությունը երկրի բոլոր մարտահրավերները եւ սպառնալիքները կառավարելու ու հնարավորություններն օգտագործելու ամենակարեւոր գործիքն է»:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: