Ռուսաստանի բանկը անսպասելիորեն բարձրացրել է տոկոսադրույքը մինչեւ 15%

27.10.2023 | 15:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուսաստանի բանկ #տոկոսադրույք
Ռուսաստանի բանկը անսպասելիորեն բարձրացրել է հիմնական տոկոսադրույքը միանգամից երկու տոկոսային կետով՝ մինչեւ 15%։

«Գնաճային ճնշումները զգալիորեն աճել են եւ սպասվածից բարձր են»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի բանկը նաեւ նշել է, որ ներքին պահանջարկի աճը գերազանցում է արտադրության ընդլայնման հնարավորությունները, պահպանվում են վարկավորման բարձր տեմպերը եւ նման պայմաններում անհրաժեշտ է խստացնել դրամավարկային քաղաքականությունը։

Ռուսաստանի բանկը տոկոսադրույքների բարձրացումը սկսել է հուլիսից՝ արագացող գնաճի դեմ պայքարելու համար:
Դիտում՝ 5165

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW