Երեք ընկերություն ազատվել է ներմուծման մաքսատուրքից

26.10.2023 | 17:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կառավարություն #ներդրում #մաքսատուրք
Կառավարության որոշումներով գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից կօգտվեն «Եվրոֆուրնիտուրա», «ԶԳՍՏ» եւ «Սան ֆուդ» ընկերությունները:

«Եվրոֆուրնիտուրա» ՍՊԸ-ն ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել երեք տեսակի (ունիվերսալ, հայելու, հեղուկ մեխ) սիլիկոնի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Երեւանում, ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 364 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Արդյունքում կստեղծվի 7 նոր աշխատատեղ՝ 120 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 364 մլն դրամ, մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 19.5 մլն դրամ:

«ԶԳՍՏ» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել հագուստի արտադրության եւ մոդելավորման համար։ Արտադրությունը կազմակերպվելու է  Երեւանում՝ իրականացնելով 3.4 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Նախատեսվում է ստեղծել 8 նոր աշխատատեղ՝ մինչեւ 440 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3.4 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 286 մլն դրամ:

«Սան ֆուդ» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել կետչուպների, ինչպես նաեւ խտացրած կաթի, սպրեդի, մայոնեզի եւ բուսայուղային խառնուրդների արտադրության համար։ Նախատեսում է իրականացնել 1 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 20 նոր աշխատատեղ՝ մինչեւ 450 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 920 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 72.7 մլն դրամ:
Դիտում՝ 2384

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW