Կորեական կողմը հետաքրքրված է ՀՀ էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցությամբ

24.10.2023 | 16:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստան #Կորեա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կորեայի առեւտրի նախարար Ան Դոկգունի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ կարեւորել է Հայաստանի եւ Կորեայի միջեւ առեւտրատնտեսական կապերի հետեւողական զարգացումն ու ամրապնդումը:

Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Երեւանում անցկացվող բանակցությունները նոր ազդակ կհաղորդեն տնտեսական փոխգործակցությանը, բիզնես կապերի ընդլայնմանն ու կնպաստեն տարբեր ուղղություններով ներդրումային ծրագրերի իրականացմանը: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն ու Կորեան ունեն քաղաքական ակտիվ երկխոսություն, եւ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է փոխգործակցության ընդլայնմամբ:

«Կորեայի առեւտրի նախարարը նշել է, որ իր գլխավորած պատվիրակության կազմում են նաեւ գործարարներ եւ տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, կորեական կողմը հետաքրքրված է էներգետիկայի, ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությամբ:

Զրուցակիցները հեռանկարային են համարել փոխգործակցությունը նաեւ գյուղատնտեսության եւ զբոսաշրջության բնագավառներում: Կողմերը համոզմունք են հայտնել, որ քննարկումների արդյունքներով ձեռք կբերվեն կոնկրետ պայմանավորվածություններ»,- ասված է կառավարության հաղորդագրությունում:
Դիտում՝ 1391

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW