Աֆեյանների ընտանիքը $2 մլն կհատկացնի բռնի տեղահանված արցախցիներին

24.10.2023 | 12:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Աֆեյանների ընտանիք #արցախցիներին օգնություն
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը եւ «Աֆեյան» հիմնադրամի համանախագահ Աննա Աֆեյանը $2 միլիոն կհատկացնեն ավելի քան 100 000 բռնի տեղահանված արցախցիներին:

«Արցախի ժողովրդին ամիսներ շարունակ ահաբեկել են, հարձակվել նրանց վրա իրենց իսկ տներում, իսկ հետո բռնի տեղահանել: Յուրաքանչյուր փախստական արժանի է արժանապատիվ վերաբնակեցման Հայաստանում։ Քանի որ մոտենում է ձմեռը, հիմա է գործելու ժամանակը», - ասվում է «Աֆեյան» հիմնադրամի հայտարարության մեջ։

Ֆինանսական աջակցությունը կուղղվի մի քանի ոլորտի, այդ թվում՝ առաջնային կարիքների բավարարում, բժշկական եւ սոցիալ-հոգեբանական աջակցություն, երկարաժամկետ կրթական հնարավորությունների ստեղծում:
Դիտում՝ 1644

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW