Հոկտեմբերի 17-ին Իմփաքթ Հաբ Երեւանում տեղի է ունեցել «Social Impact Award Armenia»-ի այս տարվա մասնակիցների բիզնես գաղափարների ներկայացման եւ մրցանակաբաշխության միջոցառումը:ԱրարատԲանկը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում միացել է «SIA մրցանակաբաշխությանը» եւ տրամադրել €6000։ Գումարը բաշխվել է չորս թիմի միջեւ՝ յուրաքանչյուրին €1500։Ինկուբացիոն փուլ անցած 10 լավագույն ստարտափ թիմերը ներկայացրել են սոցիալական բաղադրիչ պարունակող իրենց բիզնես գաղափարները՝ պլաստիկի վերամշակումից մինչեւ ելակի արտադրություն, ճամփորդական հավելվածներից մինչեւ հաշմանդամություն ունեցող անձանց համար հագուստի արտադրություն։ Հաղթող չորս թիմից երեքին ընտրել է ժյուրին, չորրորդը՝ Refill-ը, ընտրվել է համայնքային քվեարկությամբ:1. Adapteon. նախաձեռնության նպատակն է հաշմանդամություն ունեցող անձանց համար արտադրել հարմարավետ եւ միաժամանակ ոճային հագուստ։ Լուսանկարը՝ ԱրարատԲանկ 2. Contests Lab. նախաձեռնության նպատակն է ստեղծել կրթական զվարճալի խաղեր եւ բովանդակություն՝ նախատեսված երեխաների եւ երիտասարդների, ինչպես նաեւ նրանց ծնողների եւ մանկավարժների համար: Լուսանկարը՝ ԱրարատԲանկ 3. Gyugh.org. նախաձեռնության նպատակն է ստեղծել գյուղատնտեսական տեղեկատվական եւ կրթական հարթակ ՓՄՁ-ների համար։ Լուսանկարը՝ ԱրարատԲանկ 4. Refill. նախաձեռնության նպատակն է ստեղծել հավելված, որը կօգնի օգտատերերին գտնել իրենց ջրի շշերն անվճար լիցքավորելու ամենամոտ վայրը՝ օգտատերերին մատուցելով արժեքավոր ծառայություն՝ միաժամանակ խթանելով կայունությունը եւ նվազեցնելով պլաստիկ թափոնները: Լուսանկարը՝ ԱրարատԲանկ Նշվում է, որ հաղթող ճանաչված թիմերը ստացել են բացառիկ հրավեր՝ մասնակցելու նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ը Սերբիայում անցկացվող «Social Impact Award»-ի ամենամյա միջազգային գագաթնաժողովին:Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ եւ իրականացվում Եվրոպական վենչուրային մարդասիրական ասոցիացիայի (EVPA) կողմից՝ Իմփաքթ Հաբ Երեւանի հետ համատեղ։ Tweet Դիտում՝ 6084