Հայբիզնեսբանկը, կարեւորելով լիզինգ ֆինանսական գործիքի արագ տեմպերով զարգացումը, ստորագրել է ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիային անդամակցելու մասին պայմանագիր:«Մեր համագործակցությունը կարեւոր է ոլորտում իրազեկման բարձրացման եւ լիզինգի զարգացման համատեքստում: Բանկը մեծ ջանքեր է գործադրում ժամանակակից գործիքների, նորարար պրոդուկտների ներդրման եւ հանրության մեջ դրանց վերաբերյալ իրազեկվածության բարձրացման ուղղությամբ: Կարեւոր է նաեւ դաշտի օրենսդրական բարելավման աշխատանքներին անմիջական մասնակցություն ունենալու հնարավորությունը», - նշել է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ Գեւորգ Թառումյանը:ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանը վստահություն է հայտնել, որ լիզինգի շուկայի նոր մասնակիցը, հանդիսանալով իրական տնտեսություն սպասարկող բանկ եւ ունենալով լիզինգի պոտենցիալ հաճախորդների մեծ բազա, մեծ հնարավորություն ունի եղած գործիքակազմին զուգահեռ ներդնել նաեւ լիզինգը՝ որպես բանկային շուկայում մրցակցային գործիք:«Անդամակցության նպատակն է ստեղծել առավել բարենպաստ գործունեության միջավայր լիզինգային գործարքի տարբեր փուլերում ներգրավված բոլոր կողմերի համար, միասնական ձեւակերպել խնդիրները եւ դրանց լուծման եղանակները, ստանալ ոլորտային միասնական լուծումներ՝ ճյուղային բարեփոխումների եւ ոլորտի կատարելագործման արդյունքի ակնկալիքով: Հայբիզնեսբանկի եւ ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիայի համագործակցությունն, անկասկած, նպաստելու է լիզինգային ոլորտի խնդիրների բացահայտմանը, ինչպես նաեւ համատեղ ուժերով նոր օրենսդրական նախաձեռնությունների եւ փոփոխությունների իրականացմանը»,- ասված է բանկի հաղորդագրությունում:Հայբիզնեսբանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 8840