Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում հոկտեմբերի 16-ի դրությամբ աջակցություն է ստացել 2649 շահառու․ վճարվել է շուրջ 1 մլրդ 950 մլն դրամ։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ 2022 թվականի ընթացքում ծրագրերի շրջանակում աջակցություն է ստացել 3088 շահառու՝ շուրջ 2 մլրդ 100 մլն դրամի չափով: Ծրագրի մեկնարկից մինչ օրս աջակցություն է ստացել 8101 շահառու՝ 1337-ը մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարանի կամ անհատական բնակելի տուն ձեռքբերելու, 2366-ը՝ կանխավճարի ապահովագրության, իսկ 4398-ը՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակում։ Tweet Դիտում՝ 2724