Ֆասթ Բանկը DigiTec 2023-ի ֆինտեք հովանավորն է

15.10.2023 | 11:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆասթ Բանկ #DigiTec
Հոկտեմբերի 13-ից 15-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում արդեն 18-րդ անգամ DigiTec-ն իր հովանու ներքո է համախմբել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մի շարք ընկերությունների և արտացոլում է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, նորարարությունն ու հեռանկարները։ ՏՏ ոլորտի խոշորագույն և ամենասպասված միջոցառման ֆինտեք հովանավորն է Ֆասթ Բանկը։

Էքսպոյի իր ընդարձակ տաղավարում Ֆասթ Բանկը հաճախորդներին է ներկայացնում սեփական ուժերով ստեղծված ժամանակակից բանկային համակարգը, բջջային հավելվածի նախնական տարբերակը, որը դեռևս գտնվում է թեստավորման փուլում, ինչպես նաև Ֆասթ Շիֆթ էլեկտրոնային դրամապանակը և հայերեն բանավոր տեքստերի հիման վրա մեքենայական ուսուցման մոդելների կառուցան նպատակով ստեղծված «ԽոսաՓող» հավելվածը։

Ֆասթը էքսպոյի 3 օրերի ընթացքում իր տաղավարում նաև ինտելեկտուալ միջոցառումներ է կազմակերպում IT համայնքի համար և լավագույն մասնակիցներին անակնկալ նվերներ հանձնում։

«Մասնակցելով DigiTec էքսպոյին՝ Ֆասթ Բանկը նպատակ ունի խթանել հայկական տեխնոլոգիական համայնքի առաջընթացը»,- նշել են Բանկում:
Դիտում՝ 5181

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW