Մաքսային կարգավորման ոլորտում կստեղծվի էլ. առեւտրի օպերատոր

12.10.2023 | 17:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱՏՄ #էլեկտրոնային առեւտրի օպերատոր
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել էլեկտրոնային առեւտրի օպերատորների հիմնադրման մասին ԵԱՏՄ արձանագրության նախագծին:

Էլեկտրոնային առեւտրի օպերատորը պետք է ապահովի ֆիզիկական անձանց կողմից ինտերնետ հարթակից ձեռք բերված ապրանքների գործառնությունների լոգիստիկան, ինչպես նաեւ փոխգործակցի ինտերնետ հարթակների եւ մաքսային մարմինների հետ:

Սահմանվում են էլեկտրոնային առեւտրի օպերատորի իրավունքները, պարտականությունները եւ պատասխանատվության շրջանակը, ամրագրվում են էլեկտրոնային առեւտրի ռեեստրում ընդգրկվելու պայմանները եւ այդ ռեեստրից հեռացվելու հիմքերը, էլեկտրոնային առեւտրի ապրանքների ժամանակավոր պահպանության, մաքսային հայտարարագրման եւ բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ կատարելու կարգի եւ պայմանների, էլեկտրոնային առեւտրի ապրանքների առնչությամբ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի կիրառման առանձնահատկությունները, ինչպես նաեւ մաքսային վճարների կիրառման առանձնահատկությունները:
Դիտում՝ 1878
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW