Մանրամասներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ամսական 40 +10 հազար դրամ տրվող ծրագրից

12.10.2023 | 13:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բռնի տեղահանված արցախցի #աջակցություն
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կտրամադրվի վեցամսյա սոցիալական աջակցություն՝ 40 հազարական դրամ՝ ժամանակավոր կացարաններում բնակվելու եւ 10 հազարական դրամ՝ կոմունալ ծախսերի վճարման համար:

Նախագիծն այսօր հավանության է արժանացել կառավարության նիստում։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ աջակցությունը կտրամադրվի ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների չափահաս եւ անչափահաս անդամներին, բացառությամբ՝

• եթե դիմողը բացակայում է ՀՀ-ից,
• բնակչության պետական ռեգիստրում ՀՀ-ում հաշվառված անձ է։

Տեղահանված այն անձինք, որոնք ՀՀ-ում ունեն բնակելի անշարժ գույք, ժամանակավոր կացարաններում բնակվելու համար նախատեսված 40 հազար դրամ աջակցության շահառու չեն հանդիսանա, սակայն վերջիններս կկարողանան օգտվել կոմունալ վճարների համար նախատեսված 10 հազարական դրամներից։

Նշվում է, որ հոկտեմբեր ամսվա համար դիմումներ ներկայացնելու անհրաժեշտություն չկա․ այս ամսվա վճարման ցուցակը կձեւավորվի 100 հազար դրամ միանվագ աջակցություն ստացած անձանց տվյալների մշակման միջոցով։

Գումարը կփոխանցվի շահառուների բանկային հաշիվներին կամ առձեռն կտրամադրվի Հայփոստի միջոցով այն դեպքում, եթե շահառուի տարիքը 75-ից բարձր է կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ է եւ չունի բանկային հաշվեհամար։

«Նոյեմբեր ամսից աջակցությունը չի վերաբերի բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում ժամանակավոր բնակվող անձանց եւ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում ժամանակավոր բնակվող անձանց։

Սկսած նոյեմբերից՝ աջակցությունը կտրամադրվի մեկ անգամ ներկայացվող առցանց դիմումների հիման վրա, որի ընթացակարգը կներկայացվի լրացուցիչ»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 2224
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW