Պուտինը ակնկալում է, որ շուտով կսկսվի Հյուսիս-Հարավ միջանցքի շինարարությունը

12.10.2023 | 10:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#Պուտին #Հյուսիս-Հարավ միջանցք
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «Հյուսիս-Հարավ» միջանցքի նախագծի իրականացման նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին եւ մոտ ապագայում կարող է սկսվել շինարարությունը։

Ելույթ ունենալով «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթվա» լիագումար նիստում, Պուտինը նշել է.

«Մենք պայմանավորվածություններ ունենք այս գործընթացի բոլոր մասնակիցների հետ. ունենք համապատասխան փաստաթղթեր Իրանի եւ Ադրբեջանի հետ, հետաքրքրություն են ցուցաբերում Թուրքմենստանը եւ Ղազախստանը։ Ես հանդիպելու եմ նախագահ Ալիեւի հետ Ղրղզստանում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովում, մենք անպայման կզրուցենք այս թեմայի շուրջ։ Ադրբեջանն այնտեղ շատ ընթացիկ խնդիրներ ունի, սակայն այս նախագծից ոչ ոք չի հրաժարվում»։

Հյուսիս-Հարավ բազմամոդալ տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին միջկառավարական համաձայնագիրը Ռուսաստանի, Հնդկաստանի եւ Իրանի միջեւ ստորագրվել է 2000 թվականին։ Հետագայում մասնակիցների թիվը հասել է 14-ի:

Ծրագրի նպատակն է Հնդկաստանից, Իրանից եւ Պարսից ծոցի երկրներից դեպի Եվրոպա Ռուսաստանի տարածքով բեռնափոխադրումների տարանցիկ հոսքերի ներգրավումն է։
Դիտում՝ 6045

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW