Սեպտեմբերին ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը գրեթե անփոփոխ է
11.10.2023 | 16:49 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ time.com

Այս մակարդակով ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ հանգրվանել է 14.6 միավորով (10.4%) ներքեւ, 38.3 միավորով (24.0%) պակաս 2022 թվականի մարտի երբեւէ գրանցված ամենաբարձր մակարդակից։
Սեպտեմբերին ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի ինդեքսի միջին արժեքը 1.3 միավոր էր՝ 1.3 կետով (1.0%) բարձր օգոստոսի ցուցանիշից, սակայն 21.6 կետով (14.6%) ցածր՝ մեկ տարի առաջվա արժեքից։ Այս ամսվա գների աճը գլխավորել է կերային մշակաբույսերի միջազգային գինը՝ առաջանալով 5.3%-ով։
ՊԳԿ բուսայուղերի գնային ինդեքսը սեպտեմբերին 120.9 միավոր էր՝ 5.0 միավորով (3.9%) ցածր օգոստոսից՝ արձանագրելով երկրորդ հաջորդական ամենամսյա նվազումը։
ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը սեպտեմբերին կազմել է 108.6 միավոր՝ 2.6 միավորով (2.3%) պակաս օգոստոսից եւ արձանագրելով 9-րդ անընդմեջ ամենամսյա անկում եւ անցյալ տարվա արժեքից 34.1 միավորով (23.9%) ցածր մակարդակ:
ՊԳԿ մսամթերքի գնային ինդեքսը սեպտեմբերին կազմել է 114.2 միավոր՝ 1.2 միավորով (1.0%) ցածր օգոստոսից եւ արձանագրելով երրորդ անընդմեջ ամենամսյա անկում ու անցյալ տարվա արժեքից 6.1 միավորով (5.0%) ցածր մակարդակ:
ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը սեպտեմբերին միջինում 162.7 միավոր էր՝ 14.5 միավորով (9.8%) ցածր է օգոստոսի ցուցանիշից՝ արձանագրելով երկրորդ անընդմեջ ամենամսյա անկում եւ հասնելով 2010 թվականի նոյեմբերից ի վեր գրանցած ամենաբարձր մակարդակին։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: