ԱՊՀ-ում եկամուտների լվացման ռիսկերի գնահատման կենտրոն կգործի

11.10.2023 | 12:08 Գլխավոր էջ / Նորություններ /
Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել եկամուտների օրինականացման (լվացման) ռիսկերի գնահատման միջազգային կենտրոն ստեղծելու մասին համաձայնագրի նախագծին եւ կառաջարկի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հաստատել փաստաթուղթը:

Համաձայնագրի նախագծի համաձայն՝ կենտրոնի շրջանակներում ԱՊՀ երկրների ֆինանսական հետախուզությունները կզբաղվեն հանցավոր եկամուտների լվացման, ինչպես նաեւ ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի վերազգային մոնիտորինգով։ Նախատեսվում է նաեւ երկրների միջեւ համապատասխան տվյալների եւ էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման տեղեկատվական համակարգ ստեղծել։

Կենտրոնի օպերատորը կլինի Ռոսֆինմոնիտորինգը։
Դիտում՝ 5245

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW