«ՍԿՈԼԿՈՎՈ»-ի շրջանավարտները հանդես են եկել ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի

10.10.2023 | 12:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՍԿՈԼԿՈՎՈ #Ռուբեն Վարդանյան
ՍԿՈԼԿՈՎՈ կառավարման դպրոցի շրջանավարտների համայնքը հազարավոր շրջանավարտների անունից հանդես է եկել բաց կոչով՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի։

Դրանում, մասնավորապես, ասվում է.

«Ռուբեն Վարդանյանն էական ազդեցություն է ունեցել Ռուսաստանում եւ այլ երկրներում բազմաթիվ խոշոր սոցիալապես կարեւոր նախագծերի եւ կառավարման մշակույթի զարգացման վրա։ Ռուբեն Վարդանյանը գործարարի, բարերարի եւ մեկենասի օրինակ է, ում համար պատիվը, արժանապատվությունն ու առաքելությանը խոսքեր չեն, այլ ապրելակերպ։ Կան մարդիկ, ում մասշտաբներն ավելի լայն են, քան ցանկացած սահման, գործունեության ցանկացած բնագավառ, անձնագիր, քաղաքականություն, երեւույթ ու իրավիճակ։ Ռուբեն Վարդանյանին երախտապարտ են հարյուրավոր, հազարավոր մարդիկ ։

Ավելի քան մեկ տարի առաջ Ռուբեն Վարդանյանը կայացրեց Արցախում բնակվելու դժվարին որոշումը, քանի որ ցանկանում էր լինել արցախցիների կողքին, պաշտպանել նրանց եւ նրանց իրավունքները։ Այդ ցանկությունն այնքան ուժեղ էր, որ նա թողեց ամեն ինչ, անտեսեց հարմարավետությունն ու անվտանգությունը եւ մեկնեց այնտեղ՝ տեղի բնակիչների հետ կիսելու պատերազմի եւ շրջափակման դժվարությունները»:

«Ադրբեջանը Ռուբեն Կառլենովիչին մեղադրել է ահաբեկչությունը ֆինանսավորելու, զինված խմբավորումների ստեղծմանը մասնակցելու եւ սահմանն ապօրինի հատելու համար։ Ներկայում նա կալանքի տակ է։ Դա հարված է ինչպես մեզ՝ որպես բիզնեսի առաջնորդների, այնպես էլ ողջ գործարար համայնքին։ Դա մարդասիրության ուղեցույցների եւ թեմաների կորուստ է, որը միշտ ունեցել է առաջնորդ, իմաստուն ավագ եւ մենտոր: Համաշխարհային մասշտաբի մարդկանց ֆիզիկական անվտանգությունը բարոյական աջակցություն է ապահովում մյուս առաջնորդների համար: Յուրաքանչյուր համայնք ունի հոգեւոր առաջնորդ՝ անվերապահ ծառայության օրինակ: Եթե նման օրինակը վերանում է, վերանում է նաեւ համայնքը։

Սույն նամակով խնդրում ենք բոլոր նրանց օգնությունն ու աջակցությունը, ովքեր մտահոգված են Ռուբեն Վարդանյանի ճակատագրով՝ նրա անվտանգությունն ու շուտափույթ վերադարձը ընտանիքին եւ բարի գործերին ապահովելու համար»,- ասված է կոչում։
Դիտում՝ 5154
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW