Դրամական պարգեւներ Բիբլոս Բանկ Արմենիայից՝ Koreez մրցույթում հաղթած աշակերտների ուսուցիչներին

10.10.2023 | 10:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բիբլոս Բանկ Արմենիա #Koreez
Հոկտեմբերի 8-ին կայացած Koreez համադպրոցական մրցույթի 2023 թվականի շոու-մրցանակաբաշխությանը միացել է Բիբլոս Բանկ Արմենիան՝ մեծարելու խելացի աշակերտների ուսուցիչներին։

Koreez-ը 5-12-րդ դասարանի բոլոր աշակերտների համար ստեղծված առցանց մրցույթ է, որի նպատակն է խրախուսել նրանց կրթվելու ցանկությունը եւ մեծարել այդ ճանապարհին նրանց գլխավոր առաջնորդին՝ ուսուցչին։

Բիբլոս Բանկ Արմենիան, որն այս տարի տոնում է իր հիմնադրման 15-ամյակը, ի թիվս այլ կրթական նախաձեռնությունների, որոշել է ֆինանսավորել առավել լավ արդյունք գրանցած աշակերտների ուսուցիչներից երկուսին՝ յուրաքանչուրին 500,000 դրամի չափով խրախուսական պարգեւ շնորհելով։

Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը նշել է, որ ուսուցիչները կարեւոր աշխատանքն են տանում հասարակության զարգացման ուղղությամբ։

«Լավ ուսուցիչները կյանքեր են փոխում։ Նրանք ամեն ինչ անում են, որպեսզի տաղանդավոր աշակերտները ռեալիզացնեն իրենց ողջ ներուժը, ինչի համար էլ այսօր որոշել ենք խրախուսել հենց ուսուցիչներին։ Բիբլոս Բանկ Արմենիայում շարունակական կրթությունն առանցքային նշանակություն ունի, եւ մենք հուսով ենք, որ Koreez-ի հետ համագործակցությունը կօգնի ընդգծել ուսուցչի դերը մեր հասարակության մեջ»։

Koreez կրթական շարժման հեղինակ Սուրեն Ալոյանի խոսքով՝ ուսուցիչն է կանգնած երկրի զարգացման առանցքում:

«Հայաստանի բնակչության ընդամենը 1%-ը կազմող ուսուցիչները, որոնք իրենց ուսերին են կրում մնացած 99%-ին կրթելու բեռը, պետք է առավելագույնս հարգված եւ գնահատված լինեն մեր երկրում, որովհետեւ եթե հասարակության եւ երկրի զարգացումը վստահվել է այս 1%-ին, ապա մնացած 99%-ի պարտականությունն է ամեն բան անել ուսուցչի ինստիտուտի համար։ Շնորհակալ ենք Բիբլոս Բանկ Արմենիային եւ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանին Koreez կրթական շարժմանը միանալու եւ այս կարեւոր առաքելությունը մեզ հետ կիսելու համար»:

Koreez համադպրոցական մրցույթը հեղինակել է կրթության ոլորտում ավելի քան 14 տարվա փորձ ունեցող Dasaran կրթական ծրագրի թիմը։ Մրցույթին երեք տարվա ընթացքում մասնակցել է Հայաստանի եւ Արցախի շուրջ 1084 հանրակրթական դպրոցի ավելի քան 18,000 աշակերտ եւ ուսուցիչ։
Դիտում՝ 6134
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW