Մեկնարկել է Գրանթ Թորնթոն Ակադեմիայի աշնանային ընդունելությունը

09.10.2023 | 17:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գրանթ Թորնթո #Ակադեմիա
Գրանթ Թորնթոն Ակադեմիան հայտնել է աշնանային ընդունելության մեկնարկի մասին:

Դիմել կարող են ինչպես բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներն, այնպես էլ աուդիտի ոլորտում մասնագիտացած կամ նման ցանկություն ունեցող անձինք:

«Գրանթ Թորնթոն Ակադեմիայում դուք անվճար հիմունքներով կմասնակցեք մեր առաջատար մասնագետների կողմից կազմակերպված ինտենսիվ դասընթացներին, իսկ դասընթացների ավարտից հետո երեք ամիս շարունակ ներգրավված կլինեք գործնական աշխատանքներում և կշարունակեք ուսուցման գործընթացը` անցնելով վճարովի պրակտիկա մեր ընկերությունում: Ակադեմիան հաջողությամբ ավարտելուց հետո կունենաս հնարավորություն աշխատանքի ընդունվելու Հայաստանի առաջատար և ամենամեծ աուդիտորական ընկերությունում», - ասված է հաղորդագրության մեջ:

Մանրամասները հասանելի են https://career.gtportal.app/academy/ հղումով, դիմելու վերջնաժամկետը հոկտեմբերի 20-ն է:
Դիտում՝ 2175

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW