Երեւան /Մեդիամաքս/. “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը” “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ՓԲԸ-ին կտրամադրի $5 մլն երկարաժամկետ վարկ: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնել են “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ՓԲԸ մամլո ծառայությունում, “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի” հետ կնքվել է պայմանագիր $ 5 մլն երկարաժամկետ վարկ տրամադրելու վերաբերյալ` ընկերության ընթացիկ ներդրումային ծրագրի ֆինանսավորման, ինչպես նաեւ 2006-2007 թվականի ներդրումային ծախսերը հոգալուն ուղղված կարճաժամկետ վարկերի վերաֆինանսավորման նպատակով: Վարկի մարման ժամկետը 6 տարի է: “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ՓԲԸ-ն ռուսաստանյան “ИНТЕР РАО ЕЭС” ԲԲԸ էներգետիկ հոլդինգային ընկերության դուստր ընկերությունն է: Tweet Դիտում՝ 13545