ՀայՓոստը 8 հորիզոնականով բարելավել է իր դիրքը
09.10.2023 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀայՓոստ

Համաշխարհային փոստային միության անդամ 192 երկրների նոր վարկանիշներով ՀայՓոստը տարածաշրջանում դարձել է առաջատար:
ՀայՓոստ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը նշել է, որ ՀայՓոստը պետք է շարունակի լավագույն ջանքերի գործադրումը, որից գոհ կլինեն փոստային ծառայությունների իրական շահառուները՝ այդ ծառայություններից օգտվողները:
ՀայՓոստ-ից հայտնել են, որ փոստային զարգացման վարկանիշը հաշվարկվում է ըստ 4 հիմնական ցուցանիշի՝ հասանելիություն, հուսալիություն, համապատասխանություն եւ ճկունություն: Համաձայն Համաշխարհային փոստային միության տվյալների՝ բոլոր չորս ցուցանիշներով Հայաստանը մեկ տարում կտրուկ առաջընթաց է գրանցել:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: