Ալկոհոլային ապրանքների դրոշմավորումը կիրականացվի ԵԱՏՄ կարգավորումներով

09.10.2023 | 13:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ալկոհոլային ապրանք #դրոշմավորում #ԵԱՏՄ
2023 թվականի հոկտեմբերի 15-ից ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորումը կիրականացվի ԵԱՏՄ կարգավորումներով:

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, Հայաստանի հարկային օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ԱՏԳ ԱԱ դասակարգչի 2204, 2205, 2206 00, 2207 եւ 2208 ծածկագրերին դասվող` ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա ալկոհոլային ապրանքների դրոշմավորումը կիրականացվի Եվրասիական տնտե¬սական հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատ¬ված Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմա-կերպչա¬կան մոդելի համաձայն։

Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորմանը զուգահեռ շարունակվելու է նաեւ ակցիզային դրոշմավորումը։

Նշվում է, որ փոփոխությունը կատարվել է ՀՀ կառավարության 2023 թվականի «Հայաստանի Հանրապետությունում «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2204, 2205, 2206 00, 2207 եւ 2208 ծածկագրերին դասվող ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները հաստատելու մասին» թիվ 1699-Ն որոշման համաձայն:
Դիտում՝ 1811
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW