Յունիբանկն առաջարկում է բիզնես վարկեր առանց գրավի եւ երաշխավորի
09.10.2023 | 09:55 Գլխավոր էջ / Նորություններ /


Ինչպես հայտնել են բանկից, վարկային միջոցները տրամադրվում են բիզնեսին ընթացիկ գործունեության ֆինանսավորման եւ հիմնական միջոցներ ձեռքբերելու, ինչպես նաեւ այլ բանկերում վարկերի վերաֆինանսավորման համար: Միկրո Էքսպրես վարկը տրամադրվում է ՀՀ դրամով կամ ԱՄՆ դոլարով՝ մինչեւ 5 տարի ժամկետով: Տարեկան տոկոսադրույքը՝ սկսած 9,5%:
«Փոքր բիզնեսի զարգացման համար կարեւոր է ունենալ մատչելի վարկային ռեսուրսներ՝ վարկառուների համար թափանցիկ եւ հասկանալի պայմաններով։ Միկրո Էքսպրես վարկը շտապօգնություն է բիզնեսի համար։ Էքսպրես վարկավորման կարեւոր առավելությունն է, որ վարկը տրամադրվում է առանց գրավի կամ երաշխավորի: Հաճախորդը չի կրում գրավի ապահովագրության, նոտարական եւ կադաստրային ծառայությունների հետ կապված ծախսեր»,- նշել է Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Կորպորատիվ բիզնեսի զարգացման եւ վաճառքների գծով տնօրեն Դավիթ Պետրոսյանը։
Միկրո եւ փոքր ձեռնարկությունների համար վարկերի հասանելիությունը մեծացնելու նպատակով Յունիբանկը ոչ միայն բարելավել է վարկավորման պայմանները, այլեւ՝ հնարավորինս պարզեցրել վարկերի հաստատման ընթացակարգը։ Գործընթացի ավտոմատացման շնորհիվ Միկրո Էքսպրես վարկի նախահաստատումն իրականացվում է հաշված րոպեների ընթացքում:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: