ԶՊՄԿ-ն ու «Հումանիտար կենտրոնն» արցախցիներին աջակցելու համար փոխանցել են մոտ 63 մլն դրամ

06.10.2023 | 14:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԶՄՊԿ #Կարմիր խաչ #արցախցի
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ (ԶՊՄԿ) փակ բաժնետիրական ընկերությունը, ՀՀ կառավարության «Հումանիտար կենտրոնի» հետ համատեղ, Արցախից բռնի տեղահանված անձանց սնունդով եւ հիգիենիկ պարագաներով աջակցելու նպատակով Հայկական Կարմիր խաչի ընկերությանն (ՀԿԽԸ) է փոխանցել 62 600 000 ՀՀ դրամ։

ՀԿԽԸ -ից հայտնել են, որ նշված գումարի շրջանակում նախատեսվում է 6000 անձի՝ 1500 ընտանիքի, տրամադրել սննդի եւ հիգիենիկ պարագաների փաթեթներ։

Նշվում է, որ այսօր Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, համագործակցելով Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի հետ, սննդի եւ հիգիենիկ պարագաների 422 փաթեթ է տրամադրել համայնքում տեղավորված տեղահանված անձանց։ 
Դիտում՝ 2745
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW