Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 0․1%
05.10.2023 | 09:55 Գլխավոր էջ / Նորություններ /


Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն 2023թ. սեպտեմբերին 2022թ. սեպտեմբերի համեմատ Հայաստանում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 3.1% գնանկում, իսկ 2023թ. օգոստոսի համեմատ՝ 1.4% գնաճ:
Բանջարեղենի ապրանքախմբում 2023թ. սեպտեմբերին 2022թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 6.6%, իսկ 2023թ. օգոստոսի համեմատ՝ 14.9% գնաճ:
Մրգի ապրանքախմբում 2023թ. սեպտեմբերին 2022թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 0.4% գնանկում, իսկ 2023թ. օգոստոսի համեմատ՝ 2.4% գնաճ:
Հացաբուլկեղենի եւ ձավարեղենի ապրանքախմբում 2023թ. սեպտեմբերին 2022թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 8.3%, իսկ 2023թ. օգոստոսի համեմատ՝ 0.2% գնանկում:
Կաթնամթերքի, պանրի եւ ձվի ապրանքախմբում 2023թ. սեպտեմբերին 2022թ. սեպտեմբերի համեմատ գնաճը կազմել է 1.6%, իսկ 2023թ. օգոստոսի համեմատ՝ 0.1%:
Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում 2023թ. սեպտեմբերին 2022թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 8.1%, իսկ 2023թ. օգոստոսի համեմատ՝ 4.2% գնանկում:
2023թ. սեպտեմբերին 2022թ. սեպտեմբերի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 0.5%, իսկ 2023թ. օգոստոսի համեմատ՝ 0.4% գնանկում։
2023թ. սեպտեմբերին 2022թ. սեպտեմբերի համեմատ ձկան եւ ծովամթերքի ապրանքախմբում գնանկումը կազմել է 4.4%, իսկ 2023թ. օգոստոսի համեմատ՝ 0.4%։
Յուղերի եւ ճարպերի ապրանքախմբում 2023թ. սեպտեմբերին 2022թ. սեպտեմբերի համեմատ գնանկումը կազմել է 21%, իսկ 2023թ. օգոստոսի համեմատ գների փոփոխություն չի արձանագրվել:
2023թ. սեպտեմբերին 2022թ. սեպտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակը մնացել է անփոփոխ, իսկ 2023թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 0.6% գնաճ:
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2023թ. սեպտեմբերին 2022թ. սեպտեմբերի համեմատ սակագներն աճել են 3.2%-ով, իսկ 2023թ. օգոստոսի համեմատ`0.5%-ով:
Աննա Այվազյան
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: