Ցե-Կվադրատ Ամպեգա ընկերությունը 100 մլն դրամ կտրամադրի Արցախից տեղահանվածներին

03.10.2023 | 10:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ցե-Կվադրատ Ամպեգա #Արցախից տեղահանված
Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ ընկերությունը 100 մլն. ՀՀ դրամ հումանիտար օգնություն կտրամադրի Արցախից տեղահանված ընտանիքներին:

«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերությունը մարդասիրական օգնություն կցուցաբերի Արցախից տեղահանված ընտանիքներին՝ աջակցելով հումանիտար աղետի հետեւանքով տուժած երեխաներին եւ ընտանիքներին, որոնք կանգնած են իրենց կյանքը վերակառուցելու խնդրի առաջ»,- ասված է ընկերության հաղորդագրությունում:

Ընկերությունը իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում նախատեսում է շարունակաբար աջակել խոցելի խմբերին:
Դիտում՝ 7334

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW