Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին կոչ է արել ֆինանսական աջակցություն ստանալու համար բացել քարտային հաշիվներ:«Լեռնային Ղարաբաղից յուրաքանչյուր բռնի տեղահանված, խոսքը վերաբերվում է եւ՛ երեխաներին, եւ մեծահասակներին, ամեն անձի հաշվով կտրվի 100 000 միանվագ դրամական աջակցություն: Նրանք, ովքեր չունեն բանկային, քարտային հաշիվներ, մոտենան իրենց ամենամոտ բանկ եւ բացեն քարտային հաշիվ՝ հետագայում նաեւ բանկային քարտ ստանալու համար»,- ասել է նա:Նրա խոսքով՝ բանկային քարտ ստանալը կարող է որոշակի ժամանակ տեւել, սակայն հաշիվները կբացվեն արագ եւ «100 հազարական դրամները միանվագ կփոխանցի այդ հաշիվներին, մարդիկ իրենց անձնագրերով հասանելիություն կունենան դրան»: «Նրանք, ովքեր բանկային քարտեր ունեն, կառավարությունը միանգամից առաջիկա շաբաթվա ընթացքում այդ գումարները կփոխանցի հաշիվներին եւ քարտերին: Կենտրոնական բանկն արդեն քննարկել է բանկերի հետ, որ այդ հաշվեհամարները բացվեն անվճար եւ հնարավորինս արագ։Մեծ թիվ են կազմում այն մարդիկ, ովքեր փաստաթղթեր չունեն: Նման դեպքերում անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան տեղեկանք վերցնեն Միասնական սոցիալական ծառայությունից, եւ այդ տեղեկանքի միջոցով արդեն հնարավոր կլինի բանկային, քարտային հաշիվ ունենալ, կամ այլ եղանակով գումարները հասանելի կլինեն բռնի տեղահանվածներին»,- մանրամասնել է Փաշինյանը:Անդրադառնալով կեցության, բնակարանային ծախսերին աջակցությանը՝ նա նշել է, որ բռնի տեղահանված յուրաքանչյուր անձի կտրվի 40 000 դրամ՝ որպես բնակության ծախսերի հատուցում, գումարած 10 000 դրամ՝ կոմունալ ծախսերի գծով աջակցություն. «Օրինակ, 5 հոգանոց ընտանիքի պարագայում հոկտեմբերին նրանք կունենան 750 000 դրամի աջակցություն, այս գումարի, բյուջեի հաշվառումով նրանք կարող են նաեւ որոշակի գործողություններ ծավալել»: Ինչ վերաբերում է բռնի տեղահանված մեծ թվով թոշակառուներին, Փաշինյանը նշել է, որ նրանց մեծ մասամբ ունեն բանկային քարտեր.«Ֆինանսական առումով մեր մոտեցումն այն է, որ նրանք իրենց կենսաթոշակները շարունակեն ստանալ Հայաստանում։ Այստեղ, սակայն, մենք զուտ իրավական խնդիր ունենք, կախված նրանց բռնի տեղահանվածի եւ փախստական լինելու կարգավիճակի հետ։ Եթե մինչ այդ իրավական հարցերում արդեն վերջնական լուծումներ ունենանք, շատ լավ, եթե չենք ունենա վերջնական լուծումներ, մարդու սոցիալական նվազագույն կարիքները կապահովենք, իրավական խնդիրները հընթացս կլուծենք՝ առանց այդ ընթացքում մեր հայրենակիցներին զրկելու որեւէ աջակցության հասանելիությունից»: Tweet Դիտում՝ 1511